Չեղյալ է հայտարարվել 2010 թ. Լոնդոնյան միջազգային ավտոսալոնը
Ավտոարտադրողների և ավտոդիլերների բրիտանական ընկերակցությունը (SMMT) չեղյալ է հայտարարել 2010 թվականին Լոնդոնում կայանալիք միջազգային ավտոսալոնը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն, նշելով, որ նման որոշման համար հիմք են ծառայել համաշխարհային ավտոարտադրության առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրները։
Ավտոսալոնի կազմակերպիչները չեն բացառում այդ խոշորագույն ցուցահանդեսի վերականգնումը, եթե աշխարհում տնտեսական իրավիճակը կարգավորվի։
Միայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատածի համեմատությամբ, մարդատար ավտոմոբիլների վաճառքը Եվրոպայում կրճատվել է 22.6%-ով, հայտնել է նույն աղբյուրը։