Հարցազրույց

14.05.2020 09:26


ԱԺ-ում ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին․Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

ԱԺ-ում ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին․Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիսի 8-ին դատական նիստ նշանակելն այս իշխանության հերթական նենգ քայլն էր՝ Շուշիի ազատագրման տոնը մեզ պարգևողին դատելով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

Նարեկ Մանթաշյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց մի զանգված կա, որը կասկածի տակ է դնում նախկին չորս վարչապետների հեղինակությունը, ովքեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել․ «Գնահատեք նախկին վարչապետների անցած ճանապարհն ու նրանց հեղինակությունը և զուհեռներ անցկացրեք նրանց հետ, ովքեր այսօր այդ մարդկանց քարկոծում են»։

Նարեկ Մանթաշյանը կոչ արեց ժողովրդին վայրկյան առաջ թարմացնել իրենց հիշողությունն ու իրավիճակին սթափ գնահատական տալ:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ այդ օրը հագեցած էր սիմվոլիզմով․ «Մի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, ովքեր մարդկանց մեղադրում են խուլիգանության մեջ, բայց այդ օրը հենց իրենք խուլիգանություն դրսևորեցին, մյուս կողմից՝ դատական նիստերի դահլիճում էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը»։

Դիտարկմանը՝ ԱԺ-ում այդ օրը ծեծկռտուքի մի կողմը Սասուն Միքայելյանն էր, ով ունի անցյալ, Տեր-Նակալյանն ասել է․ «Ըստ օդում կախված լուրերի՝ Սասուն Միքայելյանն այն մարդն է, ում Սերժ Սարգսյանը փրկել է մահից։ Եթե հերոսական անցյալ ունեն՝ դա դեռ չի նշանակում, որ հետագայում իրենց արած գործերը քննության չեն արժանանալու»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ ԱԺ-ում այսօր չկա իրական ընդդիմություն, կա իշխող ուժ և այդ ուժին սպասարկողներ․ «Այդ ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին և նման միջադեպ է տեղի ունենում հենց նրա ներկայությամբ»։

Նարեկ Մանթաշյանն էլ հավելելով Տեր-Նակալյանի խոսքն՝ ասել է․ «Հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ էլ մամուլում տեղեկատվություն եղավ, որ կառավարական ամառանոցում միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու «Նավակ ճոճողի» միջև»։

Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմության համախմբում, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասել է, որ ընդդիմությունը համախմբված է, բայց պետք չէ սպասել, որ հիմա, ինչպես երկու տարի առաջ, մարդիկ դուրս կգան փողոց։

Նարեկ Մանթաշյանի խոսքով էլ՝ մարդկանց փողոց կարող է այսօր հանել սոցիալական խնդիրը, հացի փող չունենալը․ «Բայց այս դեպքում հրաժարականով Նիկոլ Փաշինյանը չի կարող ազատվել»։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի ու ստեղծված դրության մասին՝ Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Այս պահին փաշինյանական իշխանությունը գոյատևում է փողի վրա»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ շուտով նորից օրակարգային են դառնալու կոմունալների խնդիրը, քանի որ շուտով խստացված ռեժիմը նորից հաստատվելու է Հայաստանում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը