Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի 2011թ. առաջին երկու ամիսների կատարած աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր: Քաղաքապետի որոշման համաձայն, վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս: Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների և բացթողումների մասով` քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու և վերացնելու հստակ հանձնարարականներ: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջև առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց և թափանցիկ աշխատել և հնարավորին արագ և սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հաշվետվությունները գնահատվեցին բավարար
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի 2011թ. առաջին երկու ամիսների կատարած աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր: Քաղաքապետի որոշման համաձայն, վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս: Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների և բացթողումների մասով` քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու և վերացնելու հստակ հանձնարարականներ: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջև առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց և թափանցիկ աշխատել և հնարավորին արագ և սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն