Դատարանի վրա ուղղակի ճնշում գործադրելու հերթական փորձն է․ փաստաբան
ՌոբերտՔոչարյանիփաստաբանական թիմըերեկ՝ մայիսի 12-ին հայտարարություն է տարածել, որտեղ հաղորդվում է, որ փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, Երևան-Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր ԱրմանԲաբաջանյան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վաղ առավոտ այցելել է ԱԱԾ վարչական շենքերից մեկում տեղակայված «Երևան Կենտրոն» մեկուսարան և հայտնում, որ մեկուսարանում COVID19-ով վարակված աշխատակից և կալանավոր չկա։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ ԱրամՎարդևանյանըYerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը նշեց․ «Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում հաստատված դեպք չկան, նրա մասին էր, ինչի մասին, որ ես եմ խոսում, այսինքն ես ասում եմ կան բոլոր ախտանշաններով երեք քրեակատարողական ծառայողներ։ Ավելին՝ ունեմ տեղեկություն, որ նույնիսկ արդեն երեքից երկուսը բժշկական հսկողության տակ են ստիպված գտնվում և այդ պայմաններում խոսել, որ Երևան-Կենտորն ՔԿՀ-ում կորոնավիրուսային վարակի խնդիր չկա, սա պարզապես անկեղծ չէ, պարկեշտ չէ և մարդկայնորեն ընկալել հնարավոր չէ»։
Հարցին՝ ինչի՞ հետ է կապվում այսօր հրապարակվող դատական նիստից առաջ նման այցելություն անելը, Վարդևանյանը նկատեց․ «Հերթական դեպքն է՝ ոչ թե անուղղակի այլ ուղղակի ճնշման փորձ գործադրելու, որովհետև կարծում եմ բոլորի համար պարզ է, որ այս պայմաններում խափանման միջոցի փոփոխման հիմնավորումներից մեկն էլ հենց կորոնավիրուսային վարակի միջավայրն է։ Նույնիսկ Փարիզի ահաբեկչական գործողություններ կատարած անձանց, որոնց նկատմամբ կալանավորումն էր ընտված խափանման միջոց, կորոնավիրուսային վարակի հետևանքով փոխվել էր, որովհետև այժմ աշխարհի մարտահրավերներից մեկը դա է։ Փակ հաստատություններում կորոնավիրուսային վարակի տարածումն անխուսափելի է, դա հնարավոր չէ կանխել։ Նունիսկ հետաքրքիր բան եմ լսում, որը փաստորեն որպես կարևոր հանգամանք նշվում է, որ մեկուսարաններում պատուհանները բացվում-փակվում են, դրանով օդափոխում է իրականացվում։ Մենք խոսում ենք ԵԽ անդամ ՀՀ-ի մասին։ ԵԽ-ի ուղենիշային մոտեցումներն այս պահին հանդիսանում են, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված կալանավորում չպետք է կիրառվի խոցելի, ռիսկային խմբում գտնվող անձնաց նկատմամբ։ Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը երկու հիմքով է այդ խմբում գտնվում։Քանի որ կար խոսակցություն, որ դեռ չկա Երևան-Կենտորոնում, ես ունեմ տեղեկություն, որ այն կա։ Այսինքն այն մասշտաբի ռիսկը, որը մենք խոսում ենք արդեն միայն վերացական չենք խոսում, այլ նաև կոնկրետավորված ենք։ Նույն հաջողությամբ այլ ՔԿՀ-ներում էլ ասվում էր չկա, այժմ ասվում է, որ երկուսից ավել ՔԿՀ-ներոմ այդ վարակի դեպքը կա»։
Վարդևանյանը նաև հայտնեց, որ Արման Բաբաջանյանի հետ կան ընթացիկ իրավական վեճեր նաև հարկադիր կատարման ծառայությունում․ «Կոնկրետ նշված անձի հետ կապված առավել տրամաբանական կլիներ, որ հարկադիր կատարման ծառայությունում գտնվող դատական ակտի պարտադիր կատարման խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ կատարվեին, այսինքն դատական ակտը կատարվեր, ոչ թե խոսվեր մի հարցի վերաբերյալ որի մասնագետը առնվազն չի հանդիսանում որևէ կերպ, իսկ մասնագետներն ասում են, որ կալանավորումը պետք է փոխվի»։
Դատարանի վրա ուղղակի ճնշում գործադրելու հերթական փորձն է․ փաստաբան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ՝ մայիսի 12-ին հայտարարություն է տարածել, որտեղ հաղորդվում է, որ փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, Երևան-Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վաղ առավոտ այցելել է ԱԱԾ վարչական շենքերից մեկում տեղակայված «Երևան Կենտրոն» մեկուսարան և հայտնում, որ մեկուսարանում COVID19-ով վարակված աշխատակից և կալանավոր չկա։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը նշեց․ «Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում հաստատված դեպք չկան, նրա մասին էր, ինչի մասին, որ ես եմ խոսում, այսինքն ես ասում եմ կան բոլոր ախտանշաններով երեք քրեակատարողական ծառայողներ։ Ավելին՝ ունեմ տեղեկություն, որ նույնիսկ արդեն երեքից երկուսը բժշկական հսկողության տակ են ստիպված գտնվում և այդ պայմաններում խոսել, որ Երևան-Կենտորն ՔԿՀ-ում կորոնավիրուսային վարակի խնդիր չկա, սա պարզապես անկեղծ չէ, պարկեշտ չէ և մարդկայնորեն ընկալել հնարավոր չէ»։
Հարցին՝ ինչի՞ հետ է կապվում այսօր հրապարակվող դատական նիստից առաջ նման այցելություն անելը, Վարդևանյանը նկատեց․ «Հերթական դեպքն է՝ ոչ թե անուղղակի այլ ուղղակի ճնշման փորձ գործադրելու, որովհետև կարծում եմ բոլորի համար պարզ է, որ այս պայմաններում խափանման միջոցի փոփոխման հիմնավորումներից մեկն էլ հենց կորոնավիրուսային վարակի միջավայրն է։ Նույնիսկ Փարիզի ահաբեկչական գործողություններ կատարած անձանց, որոնց նկատմամբ կալանավորումն էր ընտված խափանման միջոց, կորոնավիրուսային վարակի հետևանքով փոխվել էր, որովհետև այժմ աշխարհի մարտահրավերներից մեկը դա է։ Փակ հաստատություններում կորոնավիրուսային վարակի տարածումն անխուսափելի է, դա հնարավոր չէ կանխել։ Նունիսկ հետաքրքիր բան եմ լսում, որը փաստորեն որպես կարևոր հանգամանք նշվում է, որ մեկուսարաններում պատուհանները բացվում-փակվում են, դրանով օդափոխում է իրականացվում։ Մենք խոսում ենք ԵԽ անդամ ՀՀ-ի մասին։ ԵԽ-ի ուղենիշային մոտեցումներն այս պահին հանդիսանում են, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված կալանավորում չպետք է կիրառվի խոցելի, ռիսկային խմբում գտնվող անձնաց նկատմամբ։ Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը երկու հիմքով է այդ խմբում գտնվում։ Քանի որ կար խոսակցություն, որ դեռ չկա Երևան-Կենտորոնում, ես ունեմ տեղեկություն, որ այն կա։ Այսինքն այն մասշտաբի ռիսկը, որը մենք խոսում ենք արդեն միայն վերացական չենք խոսում, այլ նաև կոնկրետավորված ենք։ Նույն հաջողությամբ այլ ՔԿՀ-ներում էլ ասվում էր չկա, այժմ ասվում է, որ երկուսից ավել ՔԿՀ-ներոմ այդ վարակի դեպքը կա»։
Վարդևանյանը նաև հայտնեց, որ Արման Բաբաջանյանի հետ կան ընթացիկ իրավական վեճեր նաև հարկադիր կատարման ծառայությունում․ «Կոնկրետ նշված անձի հետ կապված առավել տրամաբանական կլիներ, որ հարկադիր կատարման ծառայությունում գտնվող դատական ակտի պարտադիր կատարման խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ կատարվեին, այսինքն դատական ակտը կատարվեր, ոչ թե խոսվեր մի հարցի վերաբերյալ որի մասնագետը առնվազն չի հանդիսանում որևէ կերպ, իսկ մասնագետներն ասում են, որ կալանավորումը պետք է փոխվի»։