Լրահոս

13.05.2020 16:56


Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Մայիսի 13-ին՝ ժամը 13:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ոստիկանության աշխատակիցները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Յուրա Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։

Այս խորագրի վերջին նյութերը