Աշխարհ

13.05.2020 14:15


Ադրբեջանի պետանվտանգությունը հատուկ գործողություն է արել սահմանապահ ծառայությունում

Ադրբեջանի պետանվտանգությունը հատուկ գործողություն է արել սահմանապահ ծառայությունում

Մայիսի 13-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից (ՊԱԾ) հայտնել են, որ իրենք դատախազության հետ միասին գործողություն են իրականացրել պետական սահման ծառայությունում (ՊՍԾ):

Հաղորդագրությունում նշվում է, որ իրականացված համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում կանխել են ՊՍԾ-ի առափնյա պահպանության պաշտոնավոր անձանց ապօրինի գործողությունները:

Այլ մանրամասներ հայտնի չեն, թեև՝ հայտարարել են, որ քննությունը շարունակվում է և կտրվեն հավելյալ տեղեկություններ:

Նշենք, որ վերջին շրջանում պետանվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել երկրի մի քանի ՏԻՄ-երում և ձերբակալել ղեկավարների, իսկ մի քանի օր առաջ նաև՝ մշակույթի նախարարությունում, որտեղից ևս կային ձերբակալվածներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը