Լրահոս

23.03.2011 18:07


Գյուղնախարար. “Առաջիկայում երևի թե գյուղատնտեսության մասին հաղորդաշար կունենանք”

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ կցանկանար, որ գյուղնախարարությունն իր հաղորդաշարն ունենար և հանրամատչելի լեզվով բարձրաձայներ գյուղատնտեսության խնդիրները:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հրանտ Մադաթյանի ցանկությանն ի պատասխան ասել է.

-Այսօր որ հեռուստատեսության որ ալիքը միացնում ես՝ գյուղատնտեսության մասին են խոսում, այլ բանի մասին չեն խոսում: Իհարկե մենք այդ հարցը բարձրացրել ենք, որ ալիքներից մեկում հաղորդաշար ունենանք: Առաջիկայում երևի թե կունենանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը