Լրահոս

23.03.2011 17:57


Տիգրան Սարգսյան. «Նոր ատոմային էներգաբլոկի հետ կապված ծրագրերը շարունակվելու են»

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հարց է բարձրացրել այն մասին, թե Հայաստանը ինչպիսի՞ օժանդակություն է ցուցաբերում Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին, և թե ատոմակայանների անվտանգության բարձրացման ու  նոր էներգաբլոկի կառուցման ծրագրերի հետ կապված ի՞նչ դասեր է քաղել։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պատասխանել է, թե Հայաստանն իր ներուժի չափով գրանցված է այն բոլոր ծրագրերում, որոնցով Ճապոնիայի տուժած բանկչությանն օգնություն է տրամադրվում։

Այդ աղետը աշխարհի բոլոր մասնագետների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեց ատոմակայանների անվտանգության վրա, և բնկանաբար՝ այդ հարցը գտնվում է նաև մեր  ուշադրության կենտրոնում։ Տրված է հանձնարարական էներգետիկայի նախարարին, որպեսզի միջազգային մասնագետների հետ միասին ևս մեկ անգամ համապարփակ քննարկում կազմակերպենք, թե ի՞նչ դասեր պետք է քաղենք մենք այս ամենից,–ասել  է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում նոր  էներգաբոլկ կառուցելու  ծրագրերում փոփոխություններ  կատարելուն, Տիգրան Սարգսյանն ասել է, թե այդ ծրագրերն անպայման կյանքի են կոչվելու։

Ուշադրության կենտրոնում պետք  է գտնվեն  ենթակառուցվածքների անխափան աշախատանքի խնդիրները և ոչ միայն երկրաշարժի ուղղակի հարվածի ռիսկերի, այլ անուղղակի այլ ռիսկերի առաջցումը, որոնք խաթարում են աշխատանքը։ Այս տեսակետից հասկանալի է, որ նոր սերնդի ատոմակայաններն ունեն   հուսալիության  ավելի բարձր աստիճան, այդ տեսակետից ռիսկերը հասցված են մինիմումի և վնտնագավոր չեն, և բնականաբար դա նշանակում է, որ նոր բլոկի հետ կապված ծրագրերը շարունակվելու են։ Այլ խնդիր է, որ մենք ավելի մեծ ուշադրություն կդարձնենք նաև ենթակառուցվածքների աշախատանքներին,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը