Քաղաքական

13.05.2020 11:25

108 միլիոն դոլար պարգևավճար՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

108 միլիոն դոլար պարգևավճար՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

Yerkir.amպարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել լրատվական կայքի հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:

Կից ներկայացնում ենք հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը: Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2018 թվականից, այն է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից, պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերագշիռ մասը տրվել է 2019 թվականին: Սա աննախադեպ իրողություն է իրեն հեղափոխական հռչակած, սոցիալական հավասարության ջատագով, պետական բյուջեի թալանը շահարկած կառավարության համար:

Ծանոթագրություն. Վայոց Ձորի մարզպետ Ա. Գրիգորյանի կողմից հարցումներին երկու անգամ չհիմնավորված պատասխաներ տալու և պարգևավճարների մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառով Yerkir.am-ը դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ պահանջելով, որպես իրավասու մարմին, վարչական վարույթ հարուցել պահանջված տեղեկատվությունը Վայոց Ձորի մարզպետի կողմից չտրամադրելու հիմքով: Yerkir.am-ի խմբագրությունը մինչև վերջ (այդ թվում՝ դատարանի միջոցով) հետամուտ է լինելու, որպեսզի Վայոց Ձորի մարզպետը շտկի իր օրինախախտությունը և պատշաճ կերպով տրամադրի պարգևավճարների մասին տեղեկատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։