Լրահոս

23.03.2011 17:52


Ոռագման ջրի սակագինը կիջեցվի՞

Ազգային ժողովով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանն անդրադարձել է ոռոգման ջրի սակագնին: Նրա խոսքերով՝ գյուղատնտեսությունն այսօր կործանման առջև է և առաջ գնալու փորձեր է անում: Այդ փորձերից, ըստ նրա, կլինի ջրի գնի սակագնի նվազեցումը: Նա նշել է, որ Կառավարությունը մի շաբաթ առաջ հայտարարել է, թե իբր աջակցություն է արել գյուղացուն և 2 տարի ջրի սակագինը չի թանկանալու, սակայն աջակցություն կլինի այն, որ այդ սակագինն իջեցվի:

«Ջրի սակագինն իջեցվելու հնարավորություն կա՞, և արդյոք սակագնի իջեցում նախատեսվո՞ւմ է գյուղատնտեսության աջակցման ծրագրերում»– հարցրել է Բագրատ Սարգսյանը:

Հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա նշել է, որ այսօրվա գործող սակագներն այն սակագներն են, որոնք սահմանվել են դեռևս 2007թ. և դրանք գործում են մինչև 2012թ. ։ Ըստ ձոխվարչապետի՝ այսօր սակագների փոփոխության մասին խոսել, նշանակում է փոխել 2007թ. որոշման մեջ դրված ողջ տրամաբանությունը:

-Փոխել, նշանակում է այսօրվա 4մլրդ 200մլն դրամ դոտացիայի փոխարեն համակարգին ավելացնել ոռոգման համակարգին ուղղված դոտացիոն ծախսերը: Եկեք միասին վերանայենք հաստատված բյուջեն և տեսնենք, ո՞ր ծախսերն ենք վերանայելու, որպեսզի ավելացնենք այդ դոտացիան: Կարծում եմ դա սխալ ճանապարհ է,- ասել է Արմեն Գևորգյանը և նշել, որ կոնկրետ այս դեպքում պետք չէ գնալ ծառայությունների էժանացման ճանապարհով, այլ պետք է մտածել, որ գյուղացիները երկարաժամկետ և էժան ֆինանսական ռեսուրսներ ունենան, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընթացիկ ծախսերը:

Հակառակ դեպքում, նրա խոսքերով, գյուղատնտեսությանը սխալ ազդակներ են տրվելու:

Բագրատ Սարգսյանը հակադարձել է` նշելով, որ իր իմանալով ջրի այդ սակագինը գործում է 2008թ. կամ 2009թ. և ինքն այն ժամանակ էլ ասել է այն, ինչ հիմա է ասում:

Արմեն Գևորգյանը, սակայն, ևս մեկ անգամ հաստատել է, որ սակագինը սահմանվել է 2007թ., դա 5 տարվա ռազմավարություն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը