Աշխարհ

13.05.2020 09:50


Նավկան պատմել է Պեսկովի առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

Նավկան պատմել է Պեսկովի առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

Ռուս գեղասահորդուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ արդեն ապաքինվում է, սակայն ամուսնու՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի «վիճակն ավելի բարդ է»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Քանի որ վիրուսը հայտնաբերվել է գործնականում առաջին իսկ ախտանշանների ժամանակ, հաջողվել է ժամանակին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հավելյալ վտանգի չենթարկենք մեր հարազատներին: Ես ապաքինվում եմ, ջերմություն արդեն չունեմ, հազ՝ նույնպես: Անգամ հակաբիոտիկներ ստիպված չեղա ընդունել… Ամուսնուս մոտ վիճակը փոքր-ինչ ավելի բարդ է, սակայն գտնվում է պրոֆեսիոնալ բժիշկների հսկողության ներքո: Ամեն ինչ լավ է ընթանում»,- սոցցանցում գրել է Նավկան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը