Լրահոս

23.03.2011 17:37


Գագիկ Մելիքյանի պատասխանը Լևոն Զուրաբյանին

«Լ.Զուրաբյանը խորհուրդներ շռայլելու փոխարեն ճիշտ կանի դատարկ հռետորաբանությամբ չզբաղվի և խոսքեր չվերագրի մարդու, ով նման արտահայտություններ չի արել:  Իսկ եթե Ձեր ընդդիմադիր գործընկերը հատուկ ցանկություն ունի գոտկատեղից ներքև իջնել և դա իրեն յուրահատուկ հաճույք է պատճառում, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պարզ և հասկանալի ձևով ասում ենք. մեր երկրում լինելու են հերթական ընտրություններ»,–ասել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը նշել էր, թե իբր պատգամավորը նշել է, որ  իշխանությունը լայնախոհ է գտնվել և բացել է Ազատության հրապարակը, սակայն միշտ չէ, որ այդպես կհանդուրժի անօրինականությունը և մի օր էլ կհարվածի ընդդիմությանը գոտկատեղից ներքև:

Այս խորագրի վերջին նյութերը