Աշխարհ

12.05.2020 21:15


Ռուսաստանում մոտ 300 զինծառայող վարակվել է COVID-19-ով հաղթանակի օրվա միջոցառման փորձերի ընթացքում

Ռուսաստանում մոտ 300 զինծառայող վարակվել է COVID-19-ով հաղթանակի օրվա միջոցառման փորձերի ընթացքում

Մինչև Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75֊ամյակին նվիրված միջոցառումների չեղարկվելը՝ Ռուսաստանի ԶՈւ մոտ 300 զինծառայող «Ալաբինո» զորավարժարանում փորձերի ժամանակ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «Պրոեկտ» կայքը։

Փորձերի ընթացքում վարակված զինծառայողները հիմնականում ՌԴ ՊՆ ենթակայության ԲՈւՀ-երի զինծառայողներ են։ Միջոցառման փորձերը իրականացվել են մարտի 25-ից մինչև ապրիլի 16-ը։

Նշենք, որ մայիսի 11-ի տվյալներով Ռուսաստանի ԶՈւ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 1689 դեպք, որից առողջացել են 411 զինծառայող։ ՌԴ ՊՆ ենթակայության ԲՈՒՀ-երի կուրսանտների ու զինծառայողների մոտ գրանցվել է վարակման 1224, առողջացման՝ 571 դեպք։ ՌԴ ՊՆ-ի քաղաքացիական աշխատակիցների շրջանում գրանցվել է 399 դեպք, որից առողջացել է 74 մարդ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը