Իսպանիայի ամենատարեց կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Իսպանիայի ամենատարեց կինը՝ Մարիա Բրանիասը, ով 113 տարեկան է, կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում հայտնել են Մարիա Բրանիասի հարազատները:
Մարիան վերջին 20 տարին ապրում է տարեցների տուն-ինտերնատում՝ Ժիրոնա շրջանում: Ապրիլ ամսին նա կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել: Նրա մոտ բարդություներ չեն եղել, թեթև ընթացք է գրանցվել, և մայիսի սկզբին բժիշկները նշել են, որ Մարիա Բրանիասն ապաքինվել է: Մեկուսացման ժամանակ նա գտնվել է իր սենյակում, պարբերաբար հեռախոսով շփվել է ընտանիքի անդամների հետ:
2019 թվականից Մարիա Բրանիասը համարվում է Իսպանիայի ամենատարեց բնակչուին: Նա ծնվել է 1907 թվականին միգրատների ընտանիքում: 1931 թվականին ամուսնացել է բժշկի հետ: Ունի 3 երեխա, 11 թոռ, 13 ծոռ: Մարիա Բրանիասն իր կյանքում տեսել է իսպանական գրիպի համավարակը (1918 թվականին), քաղաքացիական պատերազմը (1936-1939 թվականների):