Լրահոս

23.03.2011 17:21


ԵՊՀ քիմիայի մասնաշենքում ռումբ չի հայտնաբերվել

Մարտի 23-ին` ժամը 12.40-ի սահմաններում, Երեւանի պետական համալսարանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին եւ հայտնել, որ  ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժամը 14.30-ին  պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ  ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը