Առափիի բնակիչների բազմաթիվ դիմումներին կառավարությունից պատասխանել են՝ «Համբերեք...»
Տևական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն անդրադառնում են Շիրակի մարզի Առափի համայնքում առկա սողանքներին, որոնք սպառնում են համայնքի բնակիչների մասնավոր սեփականությանն ու կյանքին: Այսօր հերթական միջադեպն է գրանցվել: Գյուղի հարևանությամբ գտնվող սարը շարժվել է առափեցի Ռուստամ Պողոսյանի տան վրա՝ ընդհուպ մինչև փակելով լուսամուտները և տան պատերին ճաքեր առաջացնելով: Ռ. Պողոսյանի տունը մասնակիորեն փլուզվել է, և այնտեղ ապրելն անհնար է դարձել:
–Առավոտյան կողմ արթնացանք դղրդոցից, սենյակում մութ է, տեսանք, որ սարը շարժվել է և փակել լուսամուտները, տան պատերը ճաքճքել են, ջուրը տակից հոսում է: Հենց էդ պատի տակ մանկահասակ երեխան էր քնած, երջանիկ պատահականությամբ տան այդ հատվածը չի փլուզվել, սակայն այն կարող է յուրաքանչյուր պահի փլուզվել,-ասել է Ռուստամ Պողոսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ստիպված են իրենց տնից տեղափոխվել, սակայն իրավիճակից ելքեր չեն տեսնում.
–Զարմանում եմ էս պետության վրա. մատը մատին չի տալիս, գալիս–արձանագրում, գնում են, ուզում են՝ ընտանիքով հողի տակ մնանք, որ տեղերից շարժվեն: Եկան ասին՝ պիտի տեղափոխվենք։ Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ 7–հոգանոց ընտանիքով, որևէ աջակցություն չկա պետության կողմից,-նշել է Ռուստամ Պողոսյանը:
Առափեցիները տեղեկացրեցին, որ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են կառավարությանը՝ խնդրին լուծումներ տալու պահանջով, սակայն այնտեղից պատասխանել են. «Համբերեք, 2012-2014թթ. որոշում կընդունվի»: Նշենք, որ անցած տարվա ապրիլին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ գյուղ էր այցելել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և հավաստիացրել, թե խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և շատ արագ տեմպերով իրենք լուծում կտան: Առափեցիների հավաստմամբ՝ խոստումից հետո Հովհաննես Մարգարյանը գյուղի կողմերում չի երևացել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի