Լևոն Զուրաբյան. «Բոլորը ունեն իրենց պայքարի մեթոդները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում ընդդիմադիր ի՞նչ դաշինք է տեսնում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե ընդդիմությունն այլևս կարելի է համարել միավորված:
–Կարծում եմ, որ բոլորուժերը, ովքերընդունումեն, որՍերժՍարգսյանի ռեժիմըպետքէհեռանա, և պետք է անցակցվեն արտահերթ ընտրություններ, արդենմիավորվածեն, իսկ բոլոր նրանց համար, ովքեր նույնպես դա կընդունեն, իրենց համար էլ դուռը բացված է,–ասել է նա։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ մեկ տարի առաջ միայն ՀԱԿ–ն էր այդպիսի պահանջներ դնում, իսկ այսօր դրա մասին շատերն են խոսում։
–Խոսում է Կարապետիչը, խոսում է «Ժառանգությունը», խոսում են այլ ուժեր։ Սա, կարծում եմ, լուրջ արդյունք է։ Ճիշտ է, պայքարի մեթոդները տարբեր են ընտրված՝ մի ուժը պայքարում է հարյուրհազարանոց միտինգով, մի ուժը՝ ծոմապահությամբ, մյուսն էլ՝ կարմիր քարտ ցույց տալով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, բոլորը ունեն իրենց պայքարի մեթոդները և այդ մեթոդների մասին իրենց պատկերացումները,–ընդգծել է ՀԱԿ համակարգողը։
Լևոն Զուրաբյան. «Բոլորը ունեն իրենց պայքարի մեթոդները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում ընդդիմադիր ի՞նչ դաշինք է տեսնում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե ընդդիմությունն այլևս կարելի է համարել միավորված:
–Կարծում եմ, որ բոլոր ուժերը, ովքեր ընդունում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա, և պետք է անցակցվեն արտահերթ ընտրություններ, արդեն միավորված են, իսկ բոլոր նրանց համար, ովքեր նույնպես դա կընդունեն, իրենց համար էլ դուռը բացված է,–ասել է նա։

7or.am