Լրահոս

23.03.2011 16:38


Եմենում արտակարգ իրավիճակ են մտցրել

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել շարունակվող հակակառավարական գործողությունների հետևանքով  արտակարգ իրավիճակ մտցնելու որոշմանը։ Այս կարգը կասկածելի անձանց ձերբակալելու և ցույցերին խոչընդոտելու համար անվտանգության ծառայություններին լայն արտոնություններ է տալիս։

Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը, ով ավելի քան 30 տարի իշխանության գլխին է, հայտնել է, թե բողոքի գործողությունները և ցուցարարների կողմը զինվորականների անցնելը կարող են քաղաքացիական պատերազմի հանգեցնել։

Հիշեցնենք, որ երեկ Եմենի ղեկավարը հայտարարել էր, թե համաձայն է 2012թ. սկզբին իր պաշտոնից հեռանալ միայն այն պայմանով, որ երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ ԶԼՄ–ների տեղեկությամբ՝ ընդդիմության ներկայացուցիչները մերժել են Սալեհի առաջարկությունը և շարունակում են նրա անհապաղ հրաժարականը պահանջել։

Այս խորագրի վերջին նյութերը