Գալուստ Սահակյանը մտածելու է ինչ հագուստ հագնել ընտրությանը օրը
ՀՅԴ խմբակցության ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները: ԲՀԿ խմբակցության ղեկավարՍամվել Բալասանյանը նշել է, որ կարևոր է համաձայնության գալ ընդդիմության հետ՝ լավ Ընտրական օրենսգիրք ունենալու և լավ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք:
ՀՀԿ խմբակցության ղեկավարԳալուստ Սահակյանն, անդրադառնալով ընտրացուցակները հրապարակային դարձնելու դրույթին, ասել է, որ կոալիցիան դեմ է այդ գործընթացն, սակայն ընդարձակվել է նկարահանման գործընթացը:
-Բայց դուք ինձ որպես ընտրող հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում, ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միևնույն ժամանակ զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են ընտրակեղծիքներով զբաղվել,- ասել է Գալուստ Սահակյաանը և ընդգծել, որ իրենք իրենց ներկայացրածում զիջման խնդիր չունեն, ուղղակի հնարավոր է ձևակերպումների կամ նոր մոտեցումների խնդիր ունան հետագայում:
Նա նաև նշել է, թե խնդիրը նրանում չէ, թե ընտրողն ինչպես է քվեարկելու՝ խնդիրը նրանում է, թե ինչպես է հնարավոր իրականացնել արդար ընտրությունների գաղափարը:
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ ինքը ԸՕ երկու նախագծերն էլ դիտարկում է որպես ժողովրդավարական, արդար, թափանցիկ ընտրություններին ուղղված քայլեր և դրանք իրար չի հակադրում.
-Այն, որ կառավարությունը դեմ է հանդես եկել մի նախագծին և կողմ է մյուս նախագծին, դա չի նշանակում, որ մյուս նախագծում արտացոլված դրույթներն ընդհանրապես կյանքի իրավուքն չունեն: Պարզապես կա մի աստիճան, որ այդ խնդիրների լուծումը յուրաքանչյուրն յուրովի է տեսնում,- ասել է նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշելով ՀՅԴ վճռականությունը, ողջունել է, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից շատերը կիսում են ՀՅԴ մոտեցումները, իսկ ՀՅԴ Ընտրական իրավունքի պաշտպանության շարժումն էլ պատրաստ է ընդունել նրանց այդ շարժման մեջ` հանուն ազատ, արդար ընտրությունների անցկացման և հանուն ժողովրդավար Հայաստանի կերտման:
-Պարոն Մինասյան, ժողովրդավար ճանապարհով մենք հիմա քննարկում ենք, դուք մեզ հիմա ստիպում եք, որ մենք` մեծամասնությամբ ձեր փոքրամասնությանը կողմ ասենք, եթե ոչ ուրեմն ոչ մեկս ժողովրդավար չենք: Չի կարելի,- արձագանքել է ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյանը:
Այսպիսով, Ազգային ժողովում ավարտվել է ՀՅԴ ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:
Գալուստ Սահակյանը մտածելու է ինչ հագուստ հագնել ընտրությանը օրը
ՀՅԴ խմբակցության ներկայացրած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշել է, որ կարևոր է համաձայնության գալ ընդդիմության հետ՝ լավ Ընտրական օրենսգիրք ունենալու և լավ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով ընտրացուցակները հրապարակային դարձնելու դրույթին, ասել է, որ կոալիցիան դեմ է այդ գործընթացն, սակայն ընդարձակվել է նկարահանման գործընթացը:
-Բայց դուք ինձ որպես ընտրող հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում, ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միևնույն ժամանակ զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են ընտրակեղծիքներով զբաղվել,- ասել է Գալուստ Սահակյաանը և ընդգծել, որ իրենք իրենց ներկայացրածում զիջման խնդիր չունեն, ուղղակի հնարավոր է ձևակերպումների կամ նոր մոտեցումների խնդիր ունան հետագայում:
Նա նաև նշել է, թե խնդիրը նրանում չէ, թե ընտրողն ինչպես է քվեարկելու՝ խնդիրը նրանում է, թե ինչպես է հնարավոր իրականացնել արդար ընտրությունների գաղափարը:
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ ինքը ԸՕ երկու նախագծերն էլ դիտարկում է որպես ժողովրդավարական, արդար, թափանցիկ ընտրություններին ուղղված քայլեր և դրանք իրար չի հակադրում.
-Այն, որ կառավարությունը դեմ է հանդես եկել մի նախագծին և կողմ է մյուս նախագծին, դա չի նշանակում, որ մյուս նախագծում արտացոլված դրույթներն ընդհանրապես կյանքի իրավուքն չունեն: Պարզապես կա մի աստիճան, որ այդ խնդիրների լուծումը յուրաքանչյուրն յուրովի է տեսնում,- ասել է նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշելով ՀՅԴ վճռականությունը, ողջունել է, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից շատերը կիսում են ՀՅԴ մոտեցումները, իսկ ՀՅԴ Ընտրական իրավունքի պաշտպանության շարժումն էլ պատրաստ է ընդունել նրանց այդ շարժման մեջ` հանուն ազատ, արդար ընտրությունների անցկացման և հանուն ժողովրդավար Հայաստանի կերտման:
-Պարոն Մինասյան, ժողովրդավար ճանապարհով մենք հիմա քննարկում ենք, դուք մեզ հիմա ստիպում եք, որ մենք` մեծամասնությամբ ձեր փոքրամասնությանը կողմ ասենք, եթե ոչ ուրեմն ոչ մեկս ժողովրդավար չենք: Չի կարելի,- արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

7or.am