Լրահոս

23.03.2011 16:21


Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը սահուն գործընթացների կողմնակից է»

Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը սահուն գործընթացների կողմնակից է»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀԱԿ–ի նպատակն է ժողովրդի ճնշումն այն աստիճանի հասցնել, որ կարողանան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Նա նշել է, թե ՀԱԿ–ը սահուն գործընթացների կողմնակից է։

–Բայց ժողովրդի համբերությունը սպառվում է, և մեծանում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը,–ընդգծել  է Լևոն Զուրաբյանը:

Նա հայտարարել է, թե վստահ է, որ եթե 200 հազ. մարդ դուրս գա փողոց, վարչախումբն ուղղակի կփախչի:

Իսկ թե ե՞րբ ՀԱԿ–ը կկարողանա  հանրահավաքին 200 հազ. մարդ հավաքել, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե դա հաշվարկել հնարավոր չէ։

Մենք դրել ենք մեր առջև նպատակ: Սա պայքար է,–ասել է ՀԱԿ համակարգողը:

Լևոն Զուրաբյանը նաև ընդգծել է, թե համամիտ չէ այն տեսակետին, որ ՀԱԿ–ի դիրքորոշումը մեղմացել է, քանի որ Կոնգրեսն այլևս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

–Նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը մնում է ուժի մեջ։ Այլ բան, որ քաղաքական գործընթացը սահուն դարձնելու համար հարկավոր է որոշ պահանջներ կատարել այս օրերին,–ընդգծել է նա։

Լևոն Զուրաբյանը վստահեցրել է, որ իրենք իշխանությունների հետ գնալու են այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար հարցերի լուծում է տալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը