Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է կորոնավիրուսով վարակված վարչապետի առողջական վիճակի մասին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ ապրիլի վերջին կորոնավիրուս էր հաստատվել, շարունակում է բուժումը հիվանդանոցում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Միշուստինի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովին:
«Բժիշկները նշել են նրա առողջական վիճակում առկա դրական դինամիկայի մասին»,-ասել է Բելյակովը:
Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ կառավարության ղեկավարը շարունակում է աշխատել հեռակա ռեժիմով:
«Տեսակոնֆերանսի ռեժիմով և հեռախոսի միջոցով քննարկումներ ու հանդիպումներ է ունենում գործընկերների հետ: Մշտական կապի մեջ է նախագահի հետ»,- հավելել է Բելյակովը:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 221 հազար 344 և մահվան 2009 դեպք:

Աղբյուր՝ Tert.am