Լրահոս

23.03.2011 16:16


Փարիզյան գրքերի ցուցահանդեսում միջադեպ է տեղի ունեցել

Փարիզյան գրքերի ցուցահանդեսում միջադեպ է տեղի ունեցել

Փարիզում տեղի ունեցող ամենամյա գրքերի ցուցահանդեսում հայերի ու թուրքերի միջև միջադեպ է տեղի ունեցել։

Հայերի զայրույթն է հարուցել «Թուրքիայի 2000–ամյա պատմությունը» գիրքը, որտեղ ներկայացված են եղել Թուրքիայի «պատմության» հիմնական տարեթվերը՝ սկսած հույների ներխուժումից մինչև Աբդուլահ Գյուլի նախագահությունը։ Գիրքը նաև պարունակել է հայկական հարցի մասին բաժին, որտեղ հերքվել է Հայոց ցեղասպանության փաստը։

Վերջինիս պատճառով «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության գործուն անդամները գրքի ներկայացման ժամանակ մոտեցել են վահանակին ու «Հայոց ցեղասպանությանը հերքում չկա» բառերով պիտակներ են փակցրել։

Այդ գործողությունը շարունակվել է մի քանի րոպե, մինչ միջամտել է ցուցահանդեսի գլխավոր տնօրենը։

Այս խորագրի վերջին նյութերը