Աշխարհ

11.05.2020 22:45


Թուրքիայում պարեկային ծառայողները 11 մուրացկանի են բերման ենթարկել

Թուրքիայում պարեկային ծառայողները 11 մուրացկանի են բերման ենթարկել

Թուրքիայի Քոջաելի նահանգի Գեբզե շրջանի պարեկային ծառայողները մուրացկանների նկատմամբ «որս» են սկսել, ինչի հետևանքով 11 մուրացկանի են բերման ենթարկել, այդ թվում 1 անչափահասի։

Նշենք, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված 50 օրյա ընդմիջումից հետո մայիսի 11-ից Թուրքիայում բացվել են բոլոր առևտրային կենտրոնները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ խանութների առջև հսկայական հերթեր են գոյացել, մուրացկանները սկսել են գումար հավաքել։

Պարեկային ծառայողները սոցիալական հեռավորությունը պահպանելու համար նրանց տարբեր մեքենաներով Գեբզեի ոստիկանական բաժին են տեղափոխել և առգրավել վերջիններիս կողմից կես ժամվա ընթացքում հավաքած 405 թուրքական լիրան (27.750 դրամ):

Նրանցից 10-ի նկատմամբ 187 լիրայի չափով (մոտ 12․800 դրամ) վարչական տուգանք է նշանակվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը