Մայիսի 11-ի գիշերը, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu):
Այս մասին հայտնել է Ադրբեջանում բնակվող «Մցխեթի թուրքերի «ՎԱԹԱՆ» միությունը»: Դեռևս ադրբեջանական պաշտոնական որևէ արձագանք չկա:
Հայտարարությունում նշվում է, որ զինծառայողը Խաչմազի շրջանի Յենի Հայաթ բնակավայրից էր, զոհվել էր գիշերը «հայրենիքի պարտքն իրականացնելիս»: Դատելով լուսանկարում Ռամիլ Բիլալովի համազգեստից՝ նա ծառայում էր ՊՍԾ-ում:
Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 20 կորուստ։
Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող է մահացել