Լրահոս

23.03.2011 16:08


ՌԴ Պետդուման կոալիցիային կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

Պետդուման հիմք է ընդունել Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը, որտեղ միջազգային կոալիցիային կոչ է արվում ռազմական գործողություններին վերջ տալ։

«Պետական դուման մտահոգություն է արտահայտում Լիբիայի նկատմամբ գործադրվող ռազմական ուժերի ծավալի ու ձևերի վերաբերյալ և ռազմական գործողություններ իրականացնող Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Կանադայի և այլ պետությունների խորհրդարաններին կոչ է անում նպաստել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, ինչը վնաս է հասցնում Լիբիայի խաղաղ ենթակառուցվածքներին, իսկ ամենակարևորը՝ խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերի պատճառ է դառնում»,–ասվում է այդ փաստաթղթում։

Հիշեցնենք նաև, որ այսօր Ռոբերտ Գեյթսը ժամանել է Կահիրե, որտեղ նախատեսում է հանդիպել Եգիպտոսի կառավարության և երկրի ռազմական ղեկավարության հետ։

Ինչպես սպասվում է, բանակցությունների գլխավոր թեմա է լինելու նաև Լիբիայում տիրող իրավիճակը։ Սա, նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, Պենտագոնի ղեկավարի առաջին այցելությունն է Եգիպտոս։

Այս խորագրի վերջին նյութերը