Քաղաքական

11.05.2020 16:40

Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու և 6 անգամ կախելու. Նաիրա Զոհրաբյան

Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու և 6 անգամ կախելու. Նաիրա Զոհրաբյան

Երբ ես ասում էի, որ մենք կանգնած ենք կարեւոր ջրբաժանի առջեւ, որ ատելությունը կազմաքանդում է հասարակությունը, ինձ հակադարձում էին, թե գուցե ձեզ չեն սիրում, դրա համար ատելության խոսք է հնչում ձեր նկատմամբ. Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում, այո, դա այդ ամենաթողության մասին է: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ համակարգված ձեւով ինձ սարքեցին թիրախ, իմ երեխային, իմ ընտանիքը, իմ մահացած հոր գերեզմանը դարձրին թիրախ, պետությունը որեւէ բան չարեց: Այո, չի կարելի կանանց սորտավորել, չի լինում ընդդիմադիր կին, իշխանական կին, կինը կին է: Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու եւ 6 անգամ կախելու: Ես չեմ խոսում ֆեյք ինդուստրիայի մասին, որոնք թաքնվում են տարբեր անունների տակ: Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, եւ պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու: Ես չեմ կոտրվում, ինձ կոտրել հնարավոր չէ, ես ներում եմ բոլոր այդ մարդկանց, բայց երբեք չեմ մոռանալու այդ անունները»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։