ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. «Ողջունում ենք վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ «ԱՄՆ-ը կողջունի, որ անազատության մեջ գտնվողների ազատ արձակման գործընթացը շարունակվի: Մենք ողջունում ենք մեկուկես տարի առաջ հայտարարված համաներումը: Ողջունում ենք նաև վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»,–ասել է դեսպանն՝ ընդգծելով, որ այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։