Լրահոս

23.03.2011 16:01


ՀԱԿ–ը կմասնակցի ցանկացած ընտրության, այդ թվում՝ հերթական

ՀԱԿ–ը կմասնակցի ցանկացած ընտրության, այդ թվում՝ հերթական

Մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե եթե մինչև  հերթական ընտրություններ ՀԱԿ–ը իշխանափոխություն անելու իր նպատակին չհասնի, ընդդիմությունը խորդհրդարանական ընտրություններին կմասնակցի՞, թե՞ ոչ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե վստահ է, որ ՀԱԿ–ն արդեն այնքան է հասունացել, որ ցանկացած ընտրություններին՝ թե՛ հերթական, թե՛ արտահերթ, կմասնակցի որպես միասնական ուժ։

–Դուք կմասնակցե՞ք հերթական ընտրություններին,–հարցը հստակեցրել է լրագրողը։

–Ցանկացած։ Եթե անգամ գնանք Ձեր համար ամենալավատեսական, մեզ համար ամենավատատեսական սցենարով, ապա միևնույն է, իմ պնդումը մնում է ուժի մեջ։ Մենք ցանկացած ընտրությունների պետք է մասնակցենք։ Անգամ եթե մենք մասնակցում ենք նորից այս ռեժիմի կողմից կազմակերպված կեղծիքների պայմաններում, մենք պետք է մասնակցենք, որովհետև ընտրությունները  ժողովրդի մոբիլիզացիայի համար կարևորագույն գործիքներից մեկն են, և առանց դրա՝ նշանակում է ուղղակի հրաժարվել քաղաքական պայքարից, ինչը դուք մեզնից երբեք չեք ստանա,–պատասխանել է ՀԱԿ համակարգողը։

Հարցին, թե իսկ եթե ընտրությունների արդյունքներով ՀԱԿ–ը խորհրդարանում փոքրամասնություն կազմի, ինչպես եղավ Երևանի  ավագանու ընտրություններին, ապա կմասնակցի՞ այդ կառույցի աշխատանքներին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե հարցի մեջ պնդվում է ամենավատատեսական սցենարը, որի վերաբերյալ ինքը համաձայնություն չի  կարող գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը