Քաղաքական

11.05.2020 12:18

«Տիկի՛ն Աննա, զինվորական համազգեստը նորաձևության հերթական պարտադրող ցուցանմուշ չէ». հերոսի մայր

«Տիկի՛ն Աննա, զինվորական համազգեստը նորաձևության հերթական պարտադրող ցուցանմուշ չէ». հերոսի մայր

Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի զինվորական համազգեստով պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք այցելությանը՝ 2016 թվականի հունվարի 9-ին թշնամու գնդակից զոհված ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է. «Տիկի՛ն Աննա, զինվորական համազգեստը նորաձեւության հերթական պարտադրող ցուցանմուշ չէ, ոչ էլ ամենօրյա կրման արտահագուստ, այն զինվորի սուրբ կոչումն է եւ ստանձնած պատասխանատվությունը, հայրենիքի մի կտորը կտորի մեջ, այդ համազգեստով են դիրքապահ տղերքը հպարտ կանգնում դիրքում, անքուն լուսացնում, կռվում, զոհվում... ու հանձնվում հողին, ուստի՝ հորդորում եմ զերծ մնալ վերացական, շինծու հայրենասիրությունից՝ զինվորի պատիվը չօգտագործելով սեփական քմահաճ ճաշակի կառուցման մեջ»

Հիշեցնենք, որ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԸ 2016-ի ապրիլի 9-ին իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ, 2 զոհ տալով` հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը Արցախի եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։