Լրահոս

23.03.2011 15:10


Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը Մահմուդ Աբասը պատրաստ է

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, թե պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, «եթե այդ հանդիպման համար հիմքեր լինեն»։

«Նեթանյահուի հետ հանդիպմանը ես չեմ առարկում»,–ասել է Աբասը ասուլիսի ժամանակ։ Այդուհանդերձ նա նշել է, թե չի նախատեսում Նեթանյահուի հետ հանդիպել ռուսական մայրաքաղաքում։

Ինչպես հայտնի էր դարձել, Իսրայելի ղեկավարը չորեքշաբթի օրը աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա։ Ռուսաստան Աբասի այցն ավարտվում է հինգշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը