Լրահոս

23.03.2011 15:14


Տիգրան Կարապետյան. «Ակտիվանալու են շարժման կանայք»

«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրենց հետագա քայլերին։ Նա նշել է, թե այդպիսիք շատ կլինեն՝ հանրահավաք Գյումրիում, ազատամարտիկների համաժողով։ Իսկ ապրիլի 10–ին սպասվում է հանրահավաք Մատենադարանին հարող տարածքում։

ԺԿ առաջնորդի կարծիքով՝ անակնկալներից մեկն այն կլինի, որ ակտիվանալու են ժողովրդական շարժման կանայք և ոչ թե «բե–տե–էռ–ները»։ Մեկնաբանելով իր ասածը՝ Տ. Կարապետյանը նշել է, որ կան կանայք, ովքեր գալիս են սադրանք հրահրելու համար։ Նա այլ որոկավորում ևս տվեց նրանց՝ «Լևոն Տեր–Պետրոսյանի վկաներ»։

Այս խորագրի վերջին նյութերը