Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 200 հազարից
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 հազար 12 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամյան ալիքը:
Այսպիսով` համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 200 հազարից և կազմում է 209 հազար 688:
Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ չնայած գրանցված դեպքերից ավելի քան 109 հազարը գրանցվել է մայրաքաղաքում, առողջացածների թիվը օրեցօր ակտիվորեն աճում է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 մլն 114 հազար 978 է, մահացել է 280 հազար 564 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ Tert. am