Լրահոս

23.03.2011 14:41


Տ. Կարապետյան. «Վարչապետը բանկիր է, այլ ոչ տնտեսագետ»

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ  պատասխանելով այն հարցին, թե իշխանության վերջին գործողություններն ինչ են նշանակում, արդյոք վախեցա՞ծ են, թե՞ ուրիշ գործընթաց է գնում, «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասել է.

–Ես չէի ասի։ Նրանք տեսնում են, որ մենք կանգնել ենք անդունդի ծայրին, ու ուրիշ ճանապարհ չկա։

Նա նշել է, թե ինքն ասում էր, որ վարչապետը երկիրը տանում է կործանման։

–Դա շատ վատ է, քանի որ նա ընդհանրապես տնտեսագետ չէ և չգիտի ինչպես դուրս բերել տնտեսությունն այս իրավիճակից։ Նա ուղղակի բանկիր է,–ասել է Տ. Կարապետյանը։

–Իշխանություններն այլևս ժամանակ չունեն, կտրուկ գործողությունների է պետք նրանց դիմել,–հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը