Լրահոս

23.03.2011 14:31


Խորհրդաժողով` «Խաղաղությունն ու ապահովությունը Հարավային Կովկասում. ի՞նչ ապագա ունի տարածաշրջանը» թեմայով

Մարտի 25-ին` ուրբաթ օրը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի և Հայ-Եվրոպական խորհրդի կազմակերպությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպվում է խորհրդաժողով` «Խաղաղությունն ու ապահովությունը Հարավային Կովկասում. ի՞նչ ապագա ունի տարածաշրջանը» թեմայով:

Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին, մասնակցելու են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանից խորհրդաժողովին բանախոսելու նպատակով Փարիզ է մեկնել  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:

Հնչակյան կուսակցության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը