Աշխարհ

09.05.2020 15:43


Թուրքիայի Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուս է գրանցվել

Թուրքիայի Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուս է գրանցվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք։

Սկզբում 2 կալանավորի մոտ թեստով հաստատվել է կորոնավիրուս։ Այնուհետև կալանավորների շրջանում իրականացված զանգվածային թեստավորման արդյունքում պարզվել է, որ 42 կալանավորի մոտ առկա է կորոնավիրուս։

Ըստ դատախազության տարածած հայտարարության՝ կորոնավիրուսով հիվանդ կալանավորների առողջական վիճակը բավարար է, և նրանց ընտանիքները տեղեկացված են այդ մասին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը