ԺԿ նախագահի կարծիքով՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերն այսօր մենաշնորհված են
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասուլիսում ասել է, թե մեր քաղաքական դաշտերն այսօր մենաշնորհված են.
–Ե՛վ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտերն այսօր ուզուրպացված են։
Նա նշել է, որ մարտի 17–ի հանրահավաքից հետո ցուցարարներն ու ողջ հասարակությունը տեսան, որ արմատական խնդիրներ չեն դրվում, իսկ եթե չկան արմատական խնդիրներ, ապա առաջ են գալիս բանակցայինները, որի մասին չի ասվում։
Նա նաև ՀԱԿ–ի մի հատկությունն է մատնանշել՝ փնովել բոլորին։
–Անվանումներ տալ, մեկին ասել՝ սատանա, մյուսին՝ իշխանական նախագիծ, բնորոշ է իրենց, բայց իրենք բանակցում են,–ընդգծել է Տիգրան Կարապետյանը։
–Լևոն Տեր–Պետրոսյանը չի ուզում պարտական լինել ոչ մեկին, բացի սեփական թիմից,–նշել է ԺԿ նախագահը։ Նրա խոսքերով՝ Տեր–Պետրոսյանը երբևէ որևէ մեկի հետ չի միավորվի, մյուսներն ուղղակի կարող են գումարվել իրենց։