Լրահոս

23.03.2011 13:52


Ընդունելություն` զինծառայության մեջ գտնվող կանանց համար

Կանանց մեկամսյակի շրջանակներում Կանանց Ակումբը կազմակերպում է ընդունելություն` զինծառայության մեջ գտնվող կանանց համար:

Միջոցառման նպատակն է մեծարել կանանց, ովքեր զբաղված լինելով անձնատուր և պատասխանատու աշխատանքով, շարունակում են մնալ ԿԻՆ: Վստահ ենք, որ այս հանդիպումը հիանալի առիթ է մեր խորին հարգանքն ու անսահման երախտիքն ուղղելու սահմանամերձ գոտում ծառայող կանանց, և քաջալերելու նրանց ազգանվեր և դժվարին գործում: Երեկոյի ընթացքում կանանց սպասվում են հաճելի և անսպասելի անակնկալներ, սիրված երգիչների կատարումներ: Հրավիրված են լինելու Կանանց ակումբի անդամները, բարձրաստիճան պաշտոնյա կանայք, միջազգային կառույցների կին ներկայացուցիչներ, կին լրագրողներ:

Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի մարտի 24-ին, ժամը 19:00-ին, ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

Այս խորագրի վերջին նյութերը