Ջավախքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «7 օրի» հարցերին պատասխանում է «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանը։
-Ինչպե՞ս կգնահատեք Ջավախքում ստեղծված իրավիճակը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։
-Ինչպես երկար ժամանակ, այնպես էլ այսօր Ջավախքում ստեղծված իրավիճակը կայուն լարված է, քանի որ բարձրացվում են խնդիրներ, որոնց լուծման ուղիները, համենայն դեպս ազգաբնակչության համար դեռևս չեն երևում։ Խնդիրներն այդ ոչ միայն կենցաղային, սոցիալ-տնտեսական բնույթի են, այլև այն հարցերն են, որոնք հասարակական, քաղաքական կառույցներն են բարձրացնում։ Առաջին հերթին խոսքը գնում է հայոց լեզվի կարգավիճակի մասին, կան բազմաթիվ չլուծված հարցեր, սակայն սա ամենահրատապ խնդիրն է՝ Ջավախքում հայոց լեզվին, որպես երկրորդ լեզու, տալ պետական կարգավիճակ։ Խնդրի լուծման ուղղությամբ դեռևս տեսանելի ոչ մի քայլեր չեն արվում։ Արդյուքում պահպանվում է լարվածությունը։
-Դուք նշեցիք, թե ինչ է պահանջում Ջավախքը Վրաստանի իշխանություններից։ Փորձենք հստակեցնել. Ջավախում առկա խնդիրների լուծման համատեքստում, որպես պետություն մենք ի՞նչ ենք պահանջում։
-Շատ կարևոր է, թե ի՞նչ է նշանակում Ջավախքի խնդիր ասվածը և ինչպե՞ս է այն դրվում։ Դա շատ կարևոր է։ Ես արդեն նշել եմ, որ կա տեսակետ՝ երբ այդ հարցի մասին շատ ես խոսում՝ խնդիր է ծագում։ Այսինքն, խնդիրը նրանից է, որ խոսում ես այդ մասին։ Կարծում եմ, Ջավախքի խնդիրները օբյեկտիվորեն կան և դրանք պետք է բարձրաձայնվեն։ Եթե դրանք լուծում չստանան, ապա դրանք գնալով խորանալու են։ Այդ պարագայում տուժելու է և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։ Ազդել Վրաստանի վրա ասելով՝ ես հասկանում եմ աշխատանք վրացական իշխանությունների հետ։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանը ինչ-որ բան է ուզում անել Ջավախքում իրավիճակը շտկելու համար։ Խնդիրը հետևյալն է. Ջավախքում իրավիճակի վատթարացումը, ուզենք թե չուզենք, ուղղակի ազդելու է հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ դրանք օբյեկտիվորեն անցնում են Ջավախքի հարթությունով։ Ավելին ասեմ, Ջավախքը տարածաշրջանում է դարձել ազդեցության գործոն։ Այսօր Հարավային Կովկասը սկսել է որոշակի քաղաքական ուրվագծեր ձեռք բերել։ Հիմա, եթե մենք Ջավախքի խնդիրը բարձիթողի վիճակի բերենք, ապա դա խանգարելու է նաև տարածաշրջանային գործընթացներին։ Այսինքն Ջավախքում կայունության ապահովումը բխում է Վրաստանի և Հայաստանի շահերից։ Կողմերը պետք է համատեղ լուծում գտնեն. չգտան՝ երկուսն էլ տուժելու են։ Ջավախքում ստեղծված իրավիճակը հենց այնպես չի ստեղծվել և այն խորանալու միտում ունի։
-Փաստորեն Ջավախքի հարցում Հայաստանը պետք է լուրջ և հետևողական աշխատանք կատարի։ Դուք կառավարությունում զբաղվել եք Ջավախքի խնդիրներով։ Այժմ չեք աշխատում։ Կա՞ այսօր որևէ պաշտոնյա կամ կառույց, ով Ջավախքի հարցով տեղեկություններ և առաջարկներ է ներկայացնում ՀՀ իշխանություններին։
-Ճիշտն ասած ես չգիտեմ։ Կարծում եմ, որ ոչ։
-Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում Սփյուռքի նախարարությունը։
- Սփյուռքի նախարարության գործառույթները բոլորովին այլ են։ Նախարարությունը ստեղծված չէ այսպիսի խնդիրների մեջ մտնելու համար, դրա համար նա չունի անհրաժեշտ լծակներ։
-Այդ դեպքում ի՞նչ նպատակով է ստեղծվելՍփյուռքի նախարարությունը։
- Նախարարությունը կարող է միայն կրթամշակութային հարցերով զբաղվել։ Դժվար թե Սփյուռքի նախարարությանը հատուկ Ջավախքի համար ինչ-որ լծակներ կամ գործառույթներ տրվեն։ Այս կառույցի համար Արգենտինայի հայությունն ու վիրահայությունը մոտովորապես նույն հարթության վրա են։
-Դուք նշեցիք, որ Ջավախքի խնդրի լուծումը բխում է Վրաստանի և Հայաստանի շահերից։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Թբիլիսի, սակայն Ջավախքի հետ կապված Ձեր նշած օրակարգային հարցերը չքննարկվեցին։ Հանրությանը մատուցվեց, որ Տիգրան Սարգսյանը քննարկել է Սուրբ Նորաշեն եկեղեցու հարցը, սակայն բոլորիս հայտնի է, որ դա չէ առաջնային խնդիրը։ Ձեր կարծիքով վարչապետը չէ՞ր տիրապետում հարցին, թե՞ չէր ուզում տիրապետել։
-Ցավոք սրտի ամեն մի չարված գործի համար արդարացում գտնելու հիմքեր լինում են։ Այսօր կառավարությունը խրված է տնտեսական ճգնաժամին դիմակայելու խնդրի մեջ և, կարծես թե, գործը Ջավախքին չի հասնում։ Ես մի առիթով ասել եմ, որ, ցավոք սրտի, մենք ակտիվորեն արձագանքում ենք այն խնդիրներին, որոնք տվյալ պահին են առաջանում։ Օրինակ՝ եկեղեցիների հարցը։ Հայ-վրացական հարաբերություններում բազմաթիվ լուրջ խնդիրներ կան։ Եթե մենք դասակարգենք այդ խնդիրները, ապա հասկանալի է, որ եկեղեցիների հարցը չի կարող առաջնային նշանակության լինել, առաջնային կարող է չլինել նաև ինչ-որ երիտասարդների ձերբակալությունը, քանի որ այդ խնդիրները պահի տակ են առաջացաել։ Իհարկե ճիշտ է դրանց արձագանքելը, բայց եթե դու համակարգված քայլերով չես փորձում լուծել հայ-վրացական հարաբերություններում ծագած հարցերը, ապա ստացվում է այսպես. այս պահին եկեղեցու հետ կապված խնդիր կա, ուրեմն պետք է եկեղեցուց խոսել, մարդ են ձերբակալել՝ մարդուց ենք խոսում...Ստացվում է, որ եթե հայ-վրացական հարաբերություններում ինչ-որ բան տեղի չի ունենում, ապա առկա լուրջ խնդիրների լուծմանը չպե՞տք է լծվենք։ Այն դեպքում, երբ Վրաստանում Ջավախքի հարցում այլ դիրքորոշումն է գերիշխում։ Մի քանի օրերի ընթացքում կազմակերպված ձևով նյութեր են տարածվում՝ նույն բովանդակությամբ նամակներ, ինչը վկայում է, որ դրանք նույն կենտրոնից են ուղղորդված։ Դրանցում հետևյալն է ասվում. «Այ՛, դուք խոսում եք խնդիրներից, իսկ մարդիկ Ջավախքում հակառակն են ասում»։ Ստացվում է, որ Ջավախքում ամեն-ինչ նորմալ է, ուղղակի տարբեր մարդիկ իրար հետ տեղեկատվական պատերազմի մեջ են։ Ասածս այն է, որ Ջավախքի, հայ-վրացական հարաբերությունների հարցում պետական համակարգված մոտեցում պետք է լինի։
-Դուք խոսում եք պետական համակարգված քաղաքականության մասին, սակայն Ջավախքի հարցում միասնական չեն վիրահայության խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։ Մասնավորապես, երբ Ջավախքում եղան ձերբակալություններ, Երևանում Վրաստանի դեսպանատան շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպվեց։ Դրանից հետո ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Ինչու՞ այդ ակցիային չմիացավ «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունը, և որքանո՞վ այդ ակցիան նպաստեց ձերբակալվածների ազատ արձակմանը։
-Նախ ասեմ, որ այդ ձերբակալվածներին իրավաբանորեն ճիշտ ձևակերպված մեղադրանք չառաջադրվեց։ Կարծում եմ, որ այդ ակցիան ունեցավ իր ազդեցությունը։ Ինչու՞ մեզ չմիացավ «Վիրահայերի միասնությունը»։ Իրենք համարում են, որ ձերբակալումը ճիշտ էր։ Իրենք հենց այդպես էլ ասել են. Եթե հանցագործություն են կատարել՝ պետք է ձերբակալվեն։ Ես էլ եմ կողմ նրան, որ եթե մարդը հանցագործություն է կատարել՝ պետք է ձերբակալվի։ Սակայն, եթե ձերբակալության շարժառիթները կասկածելի են, ապա կարծում եմ դրա մասին պետք է բարձրաձայնել։ Այս առումով, Ճիշտ կլինի իրենցից հարցնել, թե ինչու՞ չմասնակցեցին։
-Դուք բարձրաձայնում եք Ջավախքի խնդիրները, իսկ «Վիրահայերի միասնության» նախագահության անդամ Հայկ Սանոսյանը հայտարարել է, որ հայ-վրացական խնդիրները հրահրվում են թուրքական և ադրբեջանական ուժերի կողմից։ Այսինքն ստացվում է, որ դուք և ձեր դաշնակիցները այդ ուժերի շահերն եք ներկայացնում։ Ինչպե՞ս կմեկնաբաեք դա։
-Դա անհեթեթություն է և մեկնաբանելու ոչինչ չկա։ Ավելին ասեմ, զուտ քաղաքական առումով Թուրքիան և Անդրբեջանը չեն կարող շահագրգռված լինել Վրաստանում իրավիճակի ապակայունությամբ։ Ինչ վերաբերում է Սանոսյանի արած այն հայտարարությունը, թե շատ խնդիրներ լուծվում են հացկերույթի սեղանի շուրջ, ապա ինչու՞ Ջավախքի համար օրակարգային բազմաթիվ հարցեր տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում։ Եվ ցավով պետք է նշեմ, որ նման հայտարարություններն օգտագործվում են Ջավախքի խնդիրը այլ հարթություն տեղափոխելու համար։
-Այդ տրամաբանությունից ելնելով՝ ինչպես կմեկնաբանեք խոսակցությունները, թե «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունը ստեղծվել է Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից և այդ կազմակերպության միջոցով փորձում են իրականացնել Ջավախքի հայաթափումը։ Մասնավորապես, նույն Հայկ Սանոսյանի եղբայրը բանտ է կառուցում Ջավախքում։
-Դժվարանում եմ պատասխանել։ Սակայն իրենք չեն թաքցնում, որ սերտ հարաբերություններ ունեն Վրաստանի իշխանությունների հետ։ Ինչ վերաբերում է բանտի կառուցմանը, ապա դրա մասին հենց Սանոսյանն է հայտարարել, և այդ հայտարարության մեջ նշված էր, որ ինչ տարբերություն սուպերմարկետ կկառուցենք, մշակութային կենտրոն, թե բանտ։ Եթե դրա տարբերությունը հասկանալի չէ՝ անիմաստ եմ համարում դա մեկնաբանելը։
-«Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում է , որում ընդգրկված են նաև Ջավախքի հարցում այլ տեսակետ ունեցող «Վիրահայերի միասնություն» կազմակերպության ներկայացուցիչները։ Որքանո՞վ է դա բնական, և Ջավախքի հարցում ունի՞ արդյոք ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն միասնական դիրքորոշում։
-Համենայն դեպս, որպես այդպիսին, Ջավախքի հարցում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միասնական կարծիք չի հայտնել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ջավախքում իրավիճակը սրվել է՝ ՀՀԿ-ն իր պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտել։ Ցավում եմ դրա համար։ Կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական ուժ Ջավախքի հարցում պետք է իր դիրքորոշումն ունենա։ Սա միայն Ջավախքի խնդիրը չէ, սա նաև Հայաստանի խնդիրն է։ Այսօր Ջավախքի ինքնավարության մասին խոսակցություններն ու տրամադրությունները հենց չլուծվող խնդիրների հետևանքն են։
-Ձեր կարծիքով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ տեղեկություններ ունի Ջավախքի վերաբերյալ:
-Դժվարանում եմ ասել։ Համենայն դեպս, այն տարիներին, երբ ես աշխատում էի, միշտ զեկուցում էի Ջավախքում տիրող իրավիճակի մասին։
-Ի՞նչ կլինի, եթե Ջավախքում այս իրավիճակը շարունակվի։
-Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր են անցանկալի երևույթներ և գործընթացներ։ Կոպիտ ասած, կա՛մ Ջավախքը պետք է հայաթափվի, կա՛մ էլ՝ պաշտպանի իր իրավունքը։ Իսկ դա կարող է բերել պայթյունի, ինչը որ ես չեմ բացառում։ Այս հարցում ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, քանի որ վրացական կողմը խնդիրը փորձում է լուծել՝ հարցը լռեցնելու տարբերակով։
Ստեփան Մարգարյան

-Այդ դեպքում ի՞նչ նպատակով է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը։

Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարգարյանը