Ճապոնիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 300 մլրդ դոլար
Ճապոնիայի իշխանությունները երկրի տնտեսությանը երկրաշարժի և ցունամիի հասցրած վնասը գնահատում են 300 մլրդ դոլար։
Ճապոնական կառավարությունը նշում է, որ այդ հաշվարկները չեն ներառում «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի վթարի տնտեսական հնարավոր հետևանքները։
Ինչպես մի քանի րոպե առաջ հաղորդել էր «BBC»–ն՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը, Ճապոնիայի վթարային «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ի երրորդ ռեակտորից սև ծուխ է բարձրանում։ Հաղորդվել է նաև, որ այս կապակցությամբ աշխատողների մի մասը տարհանվել է։
Գործակալությունը նաև նշում է, որ Տոկիոյի ջրատարների ջրում ռադիոակտիվ յոդի պարունակությունը գերզանցում է երեխաների համար անվտանգ մակարդակը։