Տիգրան Կարապետյանը «Ժողովրդական» կուսակցության և «Ժառանգության» միացումը չի բացառել
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիզախ քայլ է համարել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը։
–Այդ քայլը ոչ միայն բողոք է իշխանությանը, այլ նաև ուղղված է հասարակությանը արթնացնելուն։ Համենայնդեպս, դա ոչ ստանդարտ քայլ էր, և ես դրական եմ գնահատում այն,–ասել է ԺԿ առաջնորդը։
Նա նաև նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ իր դիրքորոշումը փոխվել է այդ և որոշ այլ քայլերից հետո։
Այն հարցին, թե ի՞նչ է կարծում՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը բավական չէ՞, Տիգրան Կարապետյանը պատասխանել է.
–Դե, որ սկսել է, պետք է գնա մինչև վերջ։
Նա նաև չի բացառել «Ժողովրդական» կուսակցության և «Ժառանգության» միացումը։
–Եթե նման մթնոլորտ լինի, այսինքն՝ փոխադարձ ցանկություն, ես դեմ չեմ լինի,–ընդգծել է Տ. Կարապետյանը։