Քաղաքական

08.05.2020 18:05

Ի, ո՞նց թե ոնց ես նայում. դատախազը՝ Յուրի Խաչատուրովին (տեսանյութ)

Ի, ո՞նց թե ոնց ես նայում. դատախազը՝ Յուրի Խաչատուրովին  (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 8-ին, ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի և Յուրի Խաչատուրովի միջև։

Դատախազն իր ելույթում ասաց, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի։

«Անընդհատ շեշտադրվեց օրվա խորհուրդը՝ Շուշիի ազատագրումը. որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել՝ ինչ կարգավիճակում են եւ մեղադրվում են։ Ասեմ, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի», ասաց դատախազը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը բարկացավ, տեղից խոսեց, թե «ոնց ես ինձ նայելում ու նման բան ասում»։

Մեղադրող դատախազն էլ արձագանքեց. «Ի, ո՞նց թե ոնց ես նայում։ Որեւէ մեկը որեւէ մեկի վրա չի նայում։ Ինձ չի կարելի ընդհատել, որովհետեւ ես չեմ ընդհատում»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։