Լրահոս

23.03.2011 13:36


Ռ. Թորոսյան. «Տպավորություն է ստեղծվում, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները ծաղրի են ենթարկում»

Տպավորություն  է  ստեղծվում, որ Ընտրական  օրենսգրքի  քննարկումները  ծաղրի են  ենթարկում,  և  մնում  է  միայն  արձանագրել, թե` ում: Այսպես`

1. Առաջարկված  ԸՕ նախագծի  հեղինակները  նրանք  են, ովքեր  պատասխանատվություն չեն  կրել նախորդ  ընտրությունների  օրինախախտումների  համար, իսկ  բանտերում պահվում  են  քաղբանտարկյալներ, որոնք  պայքարել  են  այդ  օրինախախտումների  դեմ,

2. քննարկվող  նախագիծը  չի  անցել  խոստացած  ժողովրդավարական  քննարկումները:

Մի, կիսատ-պռատ, քննարկում  կազմակերպվեց  եվրոպական կառույցների  հայաստանյան ներկայացուցիչների  գլխավորությամբ  և  «ժողովրդավարությունն»  համարվեց  ավարտված,

3. առ  այսօր,  հայտնի  չէ  ԱԺ ՊԻ հանձնաժողովի  դիրքորոշումը ԸՕ նախագծի վերաբերյալ  ներկայացված  առաջարկությունների  մասին,  չնայած  նրան, որ վերջիններս  «ժողովրդաբար» տեղադրվեցին այդ      հանձնաժողովի  պաշտոնական կայքում,

4. Քննարկման  է  ներկայացված  ոչ  թե  ընտրական  օրենսդրության, այլ` օրենսգիրքի  նախագիծը, որն  իր  հերթին, արդեն  իսկ,  պարունակում է հակասահմանադրական  բազմաթիվ  նորմեր:

5. ընտրական «բարեփոխումներին»  զուգահեռ  իրականացվում  են  ընտրական  գործընթացներին  առնչվող  զանգվածային  օրինախախտումներ,  մասնավորապես`

-  կոալիցիոն  կուսակցությունները  ծավալել  են  աննախադեպ  բարեգործական  գործունեություն, որի  մասին  տեղեկացնում են,  անգամ, իրենց  պաշտոնական կայքերում,

-  արդարադության նախարարությունը  հրաժարվում  է  լուծարել  Պետական ռեգիստրում  գրանցված  և  Օրենքի պահանջներին  չհամապատասխանող  բազմաթիվ «կուսակցությունների», որոնց  ապօրինի մասնակցությունը  ընտրություններին  10-15%  ձայներ  է  բերում  կոալիցիոն  կուսակցություններին,

- պետության  ղեկավար  պաշտոններ  զբաղեցնող  անձիք,  ՀՀ  Նախագահի  գլխավորությամբ, խախտելով  ՀՀ  Սահմանադրության  պահանջները, գլխավորում  են պետական  ԲՈՒՀ-երի կառավարման  մարմինները,

-  կոալիցիոն  կուսակցությունների  երիտասարդական  կազմակերպութունները  ակտիվ  գործունեություն  են  ծավալում  ԲՈՒՀ-երում,

- կոալիցիոն  կուսակցությունների  անդամ-բարձրաստիճան  պաշտոնյաններն  իրենց  ծառայողական  դիրքը  զանգվածային  ձևով  օգտագործում  են  հօգուտ կուսակցական շահերի,

- Հատուկ  քննչական  ծառայությունը  ոչ  մի  որոշում  չի  ընդունում  բարձրաստիճան  պաշտոնյանների  լիազորությունների  չարաշահման  կապակցությամբ,

- ՍԴ  նախագահը  մասնակցում է  գործադիր  իշխանության  գործունեությանը  և այլն:

Միաժամանակ, Սփյուռքի  պոտենցյալն  Ազգային ժողովում, այսօր  իսկ, օգտագործելու  փոխարեն, դժվարամարս  գաղափար  է  առաջարկվում  երկպալատանի պառլամենտի  մասին:

Եթե  այս  բոլորին  ավելացնենք  նաև  եվրոպական    իրավասու  կառույցների  որոշ  պաշտոնյաների անհիմն  գովասանքները  Հայաստանյան  ժողովրդավարության վերաբերյալ, ապա  հարց  է  ծագում` միթե  մեր  հասարակությունն է  ծաղրի ենթարկվում:

Այդ  կապակցությամբ, նպատակահարմար  ենք  համարում  կազմակերպել  «Ընտրական  Հայաստան» կամ նման  բովանդակային  անվանվամբ  համահայկական  շարժում, որի  հիմնական  նպատակն է` հայաստանյան   ընտրություններին միջազգային  որոշ  կառույցների  անհիմն  միջամտությունների  չեզոքացումը  և  իրենց պարտականությունների  կատարումը  Հայաստանում  իրական  ժողովրդավարության հաստատման  և  մարդու  իրավունքների  պաշտպանության  գործերում։

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը