Աշխարհ

08.05.2020 16:55


Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

ՌԴ նախագահը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու ցանկացած փորձի պետք է վճռականորեն դիմակայել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ և թիկունքում անձնվեր աշխատանքով հաղթել են նացիզմին։ «Այսօրվա սերունդների սրբազան պարտքն է հավիտյան պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով պաշտպանեցին հայրենի հողի ազատությունը, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել մեր թանկագին վետերաններին»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների ու նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային հանցագործությունները ճերմակեցնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձի պետք է վճռականորեն դիմակայել:

Հաղթանակի նախերգանք կամ ինչո՞ւ է մայիսի 8-ն առանձնահատուկ մեզ համար

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի և պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը, կօգնի պայքարել ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ:

Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի անկեղծ խոսքեր ու քաջ առողջության, բարեկեցության և երկարատև ապրելու մաղթանքներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը