Քաղաքական

08.05.2020 14:15

Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, իսկ հիմա 2 երիտասարդ դատախազ ասում են, թե հայրս կարող է փախչել. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, իսկ հիմա 2 երիտասարդ դատախազ ասում են, թե հայրս կարող է փախչել. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավոր Աննա Դանիբեկյանը, որովհետև էլ բան չի մնացել որից իրենք կառչեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ ինչո՞ւ այս պահին անհրաժեշտություն եղավ, որ վարչապետներն անձնական երաշխավարություն ներկայացնեն, Լևոն Քոչարյանն ասաց. «Ինձ թվում է՝ մարդիկ գնալով հասկանում են՝ ինչքան աբսուրդ, անհեթեթ է այս ամենը, մեղադրանքը։ Դրանից ավելի անհեթեթ է խափանման միջոց՝ կալանքը։ Նայում ենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն։ Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում 2 երիտասարդ դատախազ կանգնել ու ասել՝ այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»։

Լրագրողի դիտարկմանը, որ միայն դատախազների առարկությունները չեն, այլ նաև տուժող կողմն է նշում, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալով, կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա, Լևոն Քոչարյանն ասաց. «Ու կա՞ ապացույց դրան։ Հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե 5 ամիս լինելով ազատության մեջ ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ երկրից դուրս է եղել, բայց վերադարձել է։ Շատ են խոսում, որ այն մարդիկ, որոնք չեն վերադառնում, ասում են՝ եթե ճիշտ լինեին կվերադառնային, դե այդ մարդիկ է տեսնելով, թե հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որ դատավորին ուղիղ հրահանգներ է գնում, թե ինչ պիտի անեն։ Հորս արձակած դատավորի նկատմամբ այդ քրեական գործերը։ Դատարանների մուտքերը շրջափակելը։ Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում»։

Հարցին՝ ինչպիսի՞ սպասելիքներ ունի ինքը այս դատական նիստից, Լևոն Քոչարյանն ասաց. «Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը, որովհետեւ էլ բան չի մնացել որից իրենք կառչեն»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։