Քաղաքական

08.05.2020 11:25

Ո՞վ թաքուն հարվածեց Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

Ո՞վ թաքուն հարվածեց Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԺ-ում պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։

Հրմշտոցի մեջտեղում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը: Սակայն հրմշտոցի ժամանակ հայտնի չէր, թե ով ում է հարվածում։

Ծեծկռտուքը հանդարտվելուց հետո Էդմոն Մարուքյանը փնտրում էր իրեն մեջքից հարվածողին՝ «Էն ով եկավ թաքուն մեջքիս խփեց»։

Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը մոտենում և հարվածում Էդմոն Մարուքյանին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։