Լրահոս

23.03.2011 12:00


Ջրհեղեղ «Ատլանտիկ» պարային ակումբում

Մարտի 23-ին՝ ժամը  01.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետևանքով ջուրն ամբողջությամբ լցվում է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, առաջացել է խուճապ:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի և անձրևաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր  հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից:

Այս խորագրի վերջին նյութերը