«2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3 % գնանկում, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ 1.8 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9 %-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8 %-ով, ալյուրինը՝ 4.0 %-ով, բրնձինը՝ 4.2 %-ով, ոլոռինը՝ 6.0 %-ով, մակարոնեղենինը՝ 6.1 %-ով, ոսպինը՝ 27.3 %-ով:
Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5 %-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5 %-ով, հնդկացորենինը՝ 19.3 %-ով: Մրգի ապրանքախմբում 2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2 %, իսկ 2020 թ. մարտի համեմատ` 8.3 % գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3 % գնանկում, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ:
Ձվի գինը 2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2 %-ով, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8 % գնաճ: 2020 թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0 %, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0 % գնաճ:
Իսկ, ահա, 2020 թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1 % և 9.2 % գնանկում: 2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 21.5 % և 17.0 %-ով, իսկ 2019 թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8 % և 13.2 %-ով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Սննդամթերքը ապրիլին թանկացել է․ «Ժողովուրդ»