Աշխարհ

08.05.2020 10:20


Անգլիայում 6-ամյա երեխան փրկել է հղի մոր կյանքը

Անգլիայում 6-ամյա երեխան փրկել է հղի մոր կյանքը

Անգլիական Ստոկ-օն-Թրենդ քաղաքում 6-ամյա տղան փրկել է հղի մոր կյանքը, երբ վերջինս կորցրել է գիտակցությունը նոր զարգացող սեպսիսի հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

31-ամյա Նիկի Լյուիսը գտնվում էր հղիության 26-րդ շաբաթում, երբ զգալով հոգնածություն՝ որոշել է շուտ քնել: Նրա ամուսինը գնացել է աշխատանքի և տանը մնացել է 6-ամյա երեխան՝ Մաքսը, որն էլ կարճ ժամանակ հետո որոշել է ստուգել, թե ինչպե՞ս է իրեն զգում մայրիկը:

Տղան զգացել է, որ ինչ-որ բան այն չէ և փորձել է արթնացնել մորը: Վերջինս չի արթնացել: Տղան iPad-ի օգնությամբ զանգահարել է մորաքրոջն ու ասել, որ մայրը տարօրինակ կերպով է շնչում, և ինքը շատ վախեցած է: Մորաքույրը զանգահարել է շտապօգնություն և արագ եկել Լյուիսների բնակարան:

Բժիշկներին ներս թողնելու համար Մաքսը կանգնել է աթոռին, դարակից վերցրել դռան բանալիներն ու դրանք հանձնել փոստարկղի միջոցով: Բժիշկները Նիկիին գիտակցության են բերել և նրան տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ նրան ասել են, որ եթե չլիներ իր որդու արագ արձագանքը, մոր կյանքը փրկել չէր հաջողվի:

Մի քանի ամիս անց Նիկին լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի: Տեղի պարբերականը Մաքսին նոմինացրել է «Մեր հերոսներն» անվանակարգում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը