Ռուստամ Գասպարյան. «Արմավիրում հայտարարություն եմ արել, որ չեմ խառնվելու ընտրություններին»
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 20-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների դեմ բողոքող արմավիրցիները փակել էին Արմավիր-Երևանճամապարհը: Ընտրությունների արդյունքում Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ, հանրապետական ՌուբենԽլղաթյանը: Նրա մրցակիցը ավագանու խորհրդի անդամ, անկուսակցական ՍևակՄինասյանն էր:
Բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին անվավերճանաչել Խլղաթյանի հաղթանակը, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ ընտրախախտումներով ու կեղծիքներով:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով ծնունդովԱրմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է, սխալ է համարում ճանապարհ փակելը:
-Ես Արմավիրում հայտարարություն եմ արել, որ չեմ խառնվելու ընտրություններին, քանի որ չենք ունեցել մեր թեկնածուն: Ինչքան գիտեմ, այնտեղ ընտրությունների ընթացքում արձանագրություններ չեն կազմվել հանձնաժողովի կամ վստահված անձանց կողմից: Բայց եթե խախտումներ էլ կային, ճանապարհ փակելը շատ սխալ եմ համարում, որովհետև հազար ու մի տեսակ դեպքեր են պատահում` հիվանդություն, շտապ դեպքեր: Իսկ եթե բողոքի առիթներ կային, ապա կարող էին մարզպետարանի կամ նախագահականի դիմաց իրենց բողոքի գործողությունն անեին,-«7օր»-ին ասել է Ռ. Գասպարյանը:
Նա նաև նշել է, որ միայն զրույցներից է տեղյակ, որ ընտրատարածքից դուրս ընտրակաշառք է բաժանվել, բայց տեղամասերում ընդհանուր առմամաբ նորմալ են ընթացել ընտրությունները:
Ռուստամ Գասպարյան. «Արմավիրում հայտարարություն եմ արել, որ չեմ խառնվելու ընտրություններին»
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 20-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների դեմ բողոքող արմավիրցիները փակել էին Արմավիր-Երևան ճամապարհը: Ընտրությունների արդյունքում Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը: Նրա մրցակիցը ավագանու խորհրդի անդամ, անկուսակցական Սևակ Մինասյանն էր:
Բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին անվավեր ճանաչել Խլղաթյանի հաղթանակը, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ ընտրախախտումներով ու կեղծիքներով:

7or.am