Քաղաքական

07.05.2020 17:05

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը մասնակցի մայիսի 8-ի դատական նիստին

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը մասնակցի մայիսի 8-ի դատական նիստին

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հնարավոր է` մասնակցի մայիսի 8-ին նշանակված դատական նիստին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

«Ամենայն հավանականությամբ, Քոչարյանը ներկա կլինի դատական նիստին։ Կապահովվի նաև բոլոր վարչապետների ներկայությունը, որոնք պատրաստ են երաշխավորվել Քոչարյանի համար»,-ասաց Սահակովան։ Նա հավելեց, որ նախկին նախագահը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք` Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Բանն այն է, որ մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է։

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։